News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 29
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների օդագնացության եւ տիեզերքի ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) հայտնել է, որ 2019-ին 64 միլիարդ դոլար է ներդրել ԱՄՆ տնտեսության մեջ: Սա այսպիսի առաջին լայնածավալ հետազոտության եզրակացությունն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Գործակալության կայքում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն` 2019 թվականին NASA-ի գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում գործել է 312 հազար աշխատատեղ: NASA-ն նաեւ ավելի քան 7 միլիարդ դոլարի հարկեր է վճարել դաշնային, նահանգային եւ տեղական բյուջեներ:

NASA-ի ղեկավարությունը պարզաբանել է, որ ուսումնասիրությունն իրականացվել է դաշնային ներդրումների ազդեցությունը ցույց տալու համար:

NASA-ի ադմինիստրատոր Զիմ Բրիդենշտեյնը մամուլի հաղորդագրության մեջ շեշտել է, որ գործակալության կարիքները կազմում են ԱՄՆ դաշնային բյուջեի կես տոկոսը, ինչը թույլ է տալիս ամրապնդել երկրի տնտեսությունը եւ նպաստում է գիտատեխնոլոգիական առաջընթացին:

Ըստ ուսումնասիրության` NASA-ն 1976 թվականից ի վեր ավելի քան 2000 նոր տեխնոլոգիա է ստեղծել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ