News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոնեկտիկուտի բնակիչը մեղադրվում է իր շանը պաշտպանելու փորձի համար արջին սպանելու մեջ։

26-ամյա Ուիլյամ Օ՛Քոնորը կրակել եւ սպանել է էգ սեւ արջին, երբ Թոմաստոնում գտնվող իր տան մոտ նրա շունը վազել է դեպի կենդանին ու նրա ձագերը, հաղորդում է Connecticut Post-ը:

«Շունը սկսել է հաչել, եւ արջը իր երկու ձագերին ծառն է բարձրացրել ու սկսել է բարձր ձայներ արձակել՝ կարծելով, որ նրանք վտանգի մեջ են»,- ասել է նահանգի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով, դա դրդել է Օ'Քոնորին վերցնել ինքնաձիգը եւ կրակ բացել արջի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է Hartford Courant-ը, Օ'Քոնորին դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկվել՝ սեւ արջի ապօրինի սպանության համար, որը պատժվում է մինչեւ 500 դոլար տուգանքով եւ մինչեւ 30 օր ազատազրկմամբ:

Պետական պաշտոնյաների գնահատմամբ՝ կոնեկտիկուտով մեկ շրջում են շուրջ 800 սեւ արջեր: Օրենսդիրները քննարկել են ինչպես վերահսկել դրանց բազմացումը, այդ թվում` թույլ տալ արդյոք արջի որսը Լիչֆիլդ շրջանում` նրանց թիվը կրճատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ