News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանում Օսվենցիմի հուշահամալիրի տնօրենն առաջարկել է կրել նիգերիացի 13-ամյա տղայի համար պատժի մի մասը, ով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել աստծուն անարգելու համար, հայտնում է BBC-ն:

Դոկտոր Պյոտր Ցիվինսկին ասել է, որ ինքը եւ 119 այլ կամավորներ ամբողջ աշխարհից ամեն ամիս կանցկացնեն բանտում: Նա անձամբ է Նիգերիայի նախագահ Մուհամմեդ Բուխարիին խնդրել ներում շնորհել տղային:

Տղան իսլամական դատարանի կողմից դատապարտվել է օգոստոսին Կանո նահանգում ընկերոջ հետ վեճելիս աստծո մասին անհաճո արտահայտություններ անելու համար: Տղայի փաստաբանը հետագայում բողոքարկել է դատավճիռը՝ պնդելով, որ այն խախտում է երեխաների իրավունքները եւ Նիգերիայի սահմանադրությունը: Դատարանում պատժի վերանայման օրը որոշված չէ:

Կանոն Նիգերիայի 12 նահանգներից մեկն է, որոնցում երկրի աշխարհիկ օրենքների հետ մեկտեղ գործում է շարիաթի իրավական համակարգը:

Նախագահ Բուխարիին ուղղված նամակում դոկտոր Ցիվինսկին գրում է, որ ինքը պատրաստ է կիսել տղայի պատժի մի մասը:

«Անկախ այն բանից, թե ինչ է ասել, տղան չի կարող լիովին պատասխանատու համարվել՝ հաշվի առնելով նրա տարիքը: Նրան չպետք է զրկել պատանեկությունից եւ հնարավորություններից: Սակայն եթե պարզվի, որ այդ երեխայի խոսքերը իսկապես պահանջում են 120 ամսվա ազատազրկում, եւ նույնիսկ դուք ի վիճակի չեք դա փոխել, ես առաջարկում եմ, որ երեխայի փոխարեն 120 չափահաս կամավորներ, այդ թվում՝ ես, մեկական ամիս նստեն Նիգերիայի բանտում: Ընդհանուր առմամբ, երեխայի վարքի գինը նույնն է լինելու, եւ մենք բոլորս կխուսափենք վատագույնից »,- գրել է դոկտոր Ցիվինսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ