News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Անտարակույս, Նիկոլ Փաշինյանից՝ Հաքին.ազ-ի հայտնած հայադավ գործողությունները սպասելի են: Այս մասին Facebookժ-ի իր էջում գրել է հոգեան Միհրդատ Մադաթյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ նորմալ կլիներ և հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան այսքան ուշադրության արժանի չէր լինի, եթե հենց իրենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Խառատյանը չհաստատեին դա։ Իրական խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝

1. Արսեն Խառատյանը չհերքեց հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան ասելով՝ «ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որեւէ հարց չեմ քննարկել», նուրբ շրջանցելով այն փաստը, որ հաքքին.ազ-ը գրել էր, որ այդ ազգադավ հանդիպումներն եղել են նրա աշխատանքից ազատվելուց հետո... այսինքն՝ ոչ միայն ստեց, այլև ժողովրդին, մեղմ ասած, «ավանակի տեղ դրեց»։

2. Նիկոլ Փաշինյանը ավելի ազնիվ գտնվեց։ Նա ոչ միայն չհերքեց, այլև հաստատեց հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան, կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասելով՝ «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով», որով հաստատեց, որ ինֆորմացիան հավաստի է, սակայն կոնֆիդենցիալ։

3. ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «բարձր մակարդակի առցանց նիստում» Ալիևի արած ռազմատենչ ճառին Նիկոլ Փաշինյանը նույն ՄԱԿ-ի «առցանց ամբիոնից» հերթական ոչինչ չասող հայտարարություն արեց՝ ինքնորոշման իրավունքի ոչ թե ճանաչման, այլ ընդամենը «չմերժելու» կարևորության մասի՝ «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային», և խաղաղություն մուրաց՝ «ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը», «Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների»... Մի խոսքով բացահայտ ու հստակ, «ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ՀԱՅԻ» պատասխան թուրքին կրկին չեղավ։

Ընդհանրացնելով այս ամենը, կարելի է ամրագրել հետևյալ անհերքելի փաստերը՝

1. հաքքին.ազ-ի տված ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը և Արսեն Խառատյանի հանդիպումները տեղի են ունեցել այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Հենց դա է պատճառը, որ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարություն է անում՝ Փաշինյանը չի արձագանքում, բայց ինչ որ մի «ադրբեջանական հայկական ժամանակ» հանդիսացող հաքքին.ազ-ին պատասխանում է:

2. Նիկոլ Փաշինյանը կարող է կոնֆիդենցիալ ինֆորմացիայով պայթեցնել, կազմաքանդել Ադրբեջանը, բայց անհասկանալի պատճառներով դա չի անում։ Այստեղ դժվարությամբ կարելի է մտածել, որ դա գալիս է Փաշինյանի բարությունից։ Միգուցե նա վախենում է, որ ադրբեջանցիների կոնֆիդենցիալ ինֆորմացիայի նոր խմբաքանակը իրեն կկազմաքանդի...

3. Եվ ամենակարևորը՝ հանրության արձագանքներից հստակ կարելի է արձանագրել, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, ՀԱՔՔԻՆ.ԱԶ-Ի ՀԱՅՏՆԱԾ ՀԱՅԱԴԱՎ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՍՊԱՍԵԼԻ ԵՆ ։

Կարծում եմ պատկերը հստակ ուրվագծված է և այն, որ արդեն երկու տարի է ասում եմ, որ 2018 թվականի իշխանափոխության սեփականատերը ոչ թե ժողովուրդն է այլ Ալիևը և պանթուրքիստական ուժերը, քայլ առ քայլ ապացուցվում է անհերքելի փաստերով։

Ու ամենակարևորը՝ ոչ մի գործողություն և հետևանք։ ՀՀ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով։ Ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ձեռբակալված չի։ Ու դա էլ բավարար չէ՝ շարունակում է պաշտոնավարել։

Ես ուղղակի չեմ հասկանում՝ պետական դավաճանության մասին ի՞մ պատկերացումներն են սխալ, թե՞ պատկան մարմինների աշխատակիցների:

ԱՆՏԱՐԱԿՈւՅՍ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ՝ ՀԱՔՔԻՆ.ԱԶ-Ի ՀԱՅՏՆԱԾ ՀԱՅԱԴԱՎ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՍՊԱՍԵԼԻ ԵՆ Ամեն ինչ նորմալ կլիներ և...

Опубликовано Мигрдатом Ростомович Мадатяном Суббота, 26 сентября 2020 г.
Տպել
Ամենաշատ