News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լիբանանի նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադեբին հրաժարական է տվել կառավարության ստեղծման շուրջ քաղաքական փակուղու պատճառով` այդ պաշտոնում նշանակվելուց գրեթե մեկ ամիս անց:

Ինչպես նշում է Reuters-ը, Ադիբի հայտարարությունը հարված է հասցնում ճգնաժամից տուժած երկիրը վտանգավոր փակուղուց դուրս բերելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերին:

Ֆրանսիայի առաջնորդը ճնշում է գործադրում լիբանանցի քաղաքական գործիչների վրա` անկախ մասնագետներից կազմված կաբինետ ձեւավորելու նպատակով, որոնք կարող են աշխատել շտապ բարեփոխումների ուղղությամբ` Լիբանանը տնտեսական եւ ֆինանսական կործանարար ճգնաժամից դուրս բերելու համար, որը սրվեց օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:

«Ես ներողություն եմ խնդրում կառավարություն չձեւավորելու համար եւ հաջողություն եմ մաղթում նրան, ով կնշանակվի ինձնից հետո այս դժվարին պայմաններում: Ես ներողություն եմ խնդրում լիբանանցի ժողովրդից: Ֆրանսիական նախաձեռնությունը պետք է շարունակվի, քանի որ այն արտահայտում է Փարիզի անկեղծ մտադրությունը: Կոմպետենտ եւ ազնիվ փորձագետներից կառավարություն կազմելը նախագահ Մակրոնին հնարավորություն կտա մոբիլիզացնել միջազգային հանրությունը` Լիբանանին օգնելու համար: Լիբանանում կառավարության ձեւավորման շուրջ քաղաքական կոնսենսուս  այլեւս չկա»,- ասել է Ադիբը նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո, փոխանցում է լիբանանյան MTV հեռուստաալիքը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ