News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Այստեղ տեղի է ունենում դիվերսիոն գործողություն հիշեցնող մի բան, եւ Աղբյուր Սերոբի-7 շենքի բնակիչները իրացնում են իրենց ինքնապաշտպանության իրավունքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երեւանի Աղբյուր Սերոբի 7 շենքի բակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց բնակիչներից մեկը:

«Դա խափանարարական, քայքայիչ գործունեություն է: Այդ շինարարության ժամանակ առավոտից երեկո ցնցում են ամբողջ շենքը, ինչը քայքայում է շենքի կառույցը: Մարդիկ այդ պայմաններում չեն կարողանում տներից աշխատել:

Այս ամենը տեղի է ունենում քաղաքային իշխանությունների թողտվությամբ, անգործությամբ, որոշ դեպքերում նաեւ ուղղակի աջակցությամբ: Ակնկալում ենք, որ քաղաքապետարանը երկու կողմերի շհերը պաշտպանի, բայց առաջին հերթին բնակչի շահն է: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այս շենքի կառուցումը ինչով է ավելի կարեւոր, քան մեր շենքի բնակիչների շահերը: Թող մեկը հիմնավոր բացատրի դա»,-ասաց նա:

Եթե նոր բարձրահարկ են կառուցում, ապա այդ շենքի ապագա բնակիչների հմար կյանքի որակի ապահովման համար ի՞նչ քայլեր են արվում, մանկապարտեզ ու դպրոց է պահանջվելու, պոլիկլինիկա է պահանջվելու, մարզադաշտ ու խաղահրապարակ, հանգստի գոտի է պահանջվելու: Մեկը հաշվե՞լ է, այս նեղ փողոցը այդ թողունակությունն ունի՞: Քաղաքապետարանում որեւէ մեկը սա քննարկե՞լ է:

Քաղաքացու նամակին պատասխանելու համար պահանջվում է 51 օր, տպավորություն է, որ քարանձավից են դուրս եկել եւ միանգամից աշխատանքի են անցել քաղաքապետարանում: Ներդրումը չպետք է իրականացվի բնակիչների շահերի հաշվին: Պետք է փոխզիջում գտնվի, իսկ փոխզիջումն այն է, որ նախքան շինարարությունը գան ու հարակից շենքերի բնակիչների կարծիքը հարցնեն»,-ընդգծեց բնակիչը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աղբյուր Սերոբ 7 հասցեի  բնակիչները այսօր` սեպտեմբերի 26-ին, փակել էին ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Նրանք 3 պահանջ են ներկայացնում են քաղաքապետարանին:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին անում իրենց իրավունքների պատշպանության համար։ Նրանք նշում էին, որ հանրային քննարկումներ չի եղել և չեն ցանկանում, որպեսզի իրենց շենքի դիմաց, մի քանի մետր հեռավորության վրա, բարձրահարկ  շենք կառուցվի։

Նրանց  բողոքի ակցիային ներկայացել էր Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի պետը, սակայն վերջինս բանավոր ոչ մի հարցի չպատասխանեց, հորդորեց, որպեսզի հարցերը գրավոր ներկայացվեն քաղաքապետարան, որին անպայման կարձագանքեն։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ