News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 20
USD
492.4
EUR
578.91
RUB
6.34
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Charlie Hebdo-ի նախկին գրասենյակի մոտ հարձակման գործով յոթ մարդ է բերման ենթարկվել, այդ թվում` հարձակման մեջ կասկածվողը, հայտնում է AP-ն:

Հակաահաբեկչական մարմինները հետաքննում են այն, ինչ իշխանությունները որպես իսլամական ծայրահեղականության հարձակում են բնութագրել: ՆԳ նախարար Զերալդ Դարմանինի խոսքով` դանակահարության մեջ կասկածվողը ձերբակալվել էր մեկ ամիս առաջ` իր մոտ պտուտակահան պահելու համար, սակայն ոստիկանությունը նրան բաց էր թողել ուշադրությունից: Նա ասել էր, որ պտուտակահանը զենք է համարվում, բայց չէր բացատրել, թե ինչու:

Կասկածյալը Ֆրանսիա էր ժամանել երեք տարի առաջ` որպես անչափահաս ուղեկցորդ, ըստ երեւույթին` Պակիստանից, սակայն նրա ինքնությունը դեռ ճշտվում է, ասել է նախարարը:

Ուրբաթ հարձակումից հետո եւս յոթ մարդ է բերման ենթարկվել, նրանցից մեկն ազատ է արձակվել: Ձերբակալվածներից հինգին բերման են ենթարկել Փարիզի Պանտին արվարձաններում` այն տանը, որտեղ ենթադրաբար ապրում էր կասկածյալը:

Հարձակման արդյունքում վիրավորվել էր երկու մարդ` կին եւ տղամարդ, ովքեր աշխատում էին վավերագրական ֆիլմերի արտադրության ընկերությունում եւ միջադեպի պահին դուրս էին եկել ծխելու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ