News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 23
USD
494.31
EUR
584.77
RUB
6.42
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սուդանը չի ցանկանում իր հեռացումն ԱՄՆ ահաբեկիչների ցուցակից, որոնք խոչընդոտում են երկրի տնտեսության համար օտարերկրյա ֆինանսավորման հասանելիությունը, կապել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հետ: Այս մասին հայտարարել է վարչապետ Աբդուլահ Համդոկը, փոխանցում է Reuters-ը:

Աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ պաշտոնյաները Սուդանի պատվիրակության հետ բանակցություններում հայտարարել են, որ ցանկանում են, որպեսզի Խարտումը հետեւի Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի օրինակին եւ հարաբերություններ հաստատի Իսրայելի հետ:

Համդոկը հայտնել է, որ անցյալ ամիս իր այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հասկացրել է, որ անհրաժեշտ է առանձնացնել ԱՄՆ-ի ցուցակից հանումն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից: «Այս թեման (կապերն Իսրայելի հետ) խորը քննարկում է պահանջում հասարակության մեջ»,- ասել է նա տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Խարտումում կայացած խորհրդաժողովին:

Սուդանում աճող գնաճը եւ արժույթի կտրուկ անկումը Համդոկի անցումային վարչակազմի ամենամեծ խնդիրներն են դարձել:

1993-ին Սուդանը ներառվել էր ԱՄՆ-ի ցուցակում, քանի որ Միացյալ Նահանգները կարծում էին, որ նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի վարչակարգն աջակցում է զինյալ խմբավորումներին: Սակայն Սուդանում շատերը դա արժանի չեն համարում, քանի որ Բաշիրը հեռացվել էր պաշտոնից անցյալ տարի, իսկ Սուդանը երկար ժամանակ աշխատել է ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ