News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային հիշողության լեհական ինստիտուտը Facebook-ում հրապարակել է արխիվացված փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Ջեյմս Բոնդ անունով մարդ է աշխատել երկրում Բրիտանիայի դեսպանատանը 1964-1965 թվականներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ջեյմս Ալբերտ Բոնդը ժամանել է Լեհաստան 1964 թվականի փետրվարի 18-ին Բրիտանիայի դեսպանատան արխիվում քարտուղար աշխատելու համար: Դիվանագետը հայտնվել է լեհական հակահետախուզության տեսադաշտում, որը սկսել էր հետեւել երկրում նրա բոլոր գործողություններին:

Համաձայն հրապարակված փաստաթղթերի՝ լեհական հատուկ ծառայությունները պարզել են, որ Բոնդը սովորական դիվանագետ չէր. հոկտեմբերի եւ նոյեմբեր ամիսներին նա փորձել էր ներխուժել Բելոստոկ եւ Օլշտին նահանգներում ռազմաբազաներ: Նշում է նաեւ, որ բրիտանացին տարբերվում էր շփման ունակություններով՝ չնայած շատ զգուշավոր էր: Բացի այն, Բոնդը «հետաքրքրվում էր կանանցով», ինչպես հայտնի մտացածին սուպերհերոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ