News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը սպառնացել է փակել Բաղդադում իր դեսպանությունը, հայտնում է AFP-ը: Իրաքը երկար ժամանակ ներքաշվել է իր դաշնակիցներ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ քաշքշուկի մեջ, որն ավելի է սրվում 2018 թվականից Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» Վաշինգտոնի քաղաքականության պատճառով:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցյալ շաբաթ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին կոչ է արել վերջնագիր ներկայացնել, AFP-ին հայտնել են իրաքցի եւ օտարերկրյա պաշտոնյաները:

Նրանց խոսքերով՝ եթե Իրաքի կառավարությունը միջոցներ չձեռնարկի ԱՄՆ ռազմական եւ դիվանագիտական օբյեկտների վրա հրթիռային հարձակումները դադարեցնելու ուղղությամբ, Վաշինգտոնը կփակի իր դեսպանությունը եւ իր զորքերը դուրս կբերի: «Ամերիկացիները պարզապես զայրացած չեն: Նրանք իսկապես, շատ-շատ զայրացած են»,- ասել է իրաքցի մի պաշտոնյա:

ԱՄՆ-ը Բաղդադում խիստ ռեժիմի Կանաչ գոտում իր առաքելության մեջ դեռ հարյուրավոր դիվանագետներ ունի, եւ շուրջ 3000 զինծառայողներ տեղակայված են երկրի երեք հենակետերում:

2019 թվականից տասնյակ հրթիռներ եւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր կրակ են արձակել այս թիրախների ուղղությամբ։ ԱՄՆ-ի եւ Իրաքի պաշտոնյաները մեղադրում են Թեհրանի աջակցությամբ գործող խմբավորումներին, այդ թվում «Քաթաիբ Հըզբոլլահ»-ին:

Վաշինգտոնը երկու անգամ պատասխան հարվածներ է հասցրել Իրաքում «Քաթաիբ Հըզբոլլահ»-ին եւ սպառնացել է ռմբակոծել ավելի քան 120 թիրախ, եթե հրթիռային հարվածներից ամերիկացիներ զոհվեն, AFP- ին ասել է իրաքցի բարձրաստիճան պաշտոնյան:

ԱՄՆ-ը հրաժարվել է մեկնաբանել Պոմպեոյի վերջին զանգը, բայց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ «մեր դեսպանատան վրա հրթիռներ արձակող եւ Իրանի կողմից աջակցվող խմբերը սպառնալիք են ներկայացնում ոչ միայն մեզ, այլ նաեւ Իրաքի կառավարության համար»:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ