News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տեխասի իշխանությունները նախազգուշացրել են ծորակի ջուրը օգտագործելու վտանգի մասին, քանի որ այն կարող է վարակված լինել «Ֆոուլերի նեգլերիա» վտանգավոր մանրէով, որն ախտահարում է ուղեղը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Associated Press-ին:

Սկզբնապես հրահանգը գործում էր նահանգի ութ շրջաններում, բացառությամբ մեկի, այժմ այն պահպանվել է Լեյք Ջեքսոն շրջանի համար, որտեղ գտնվում է ջրամբարը: Ջրամատակարարման հիմնական աղբյուրը Բրազոս գետն է, որը խոշորոգույններից է երկրում:

Իշխանությունները դեռ չեն հայտարարել աշխատանքների ավարտի ժամկետը եւ խորհուրդ են տվել ջուրն օգտագործել միայն զուգարանի համար:

Ֆոուլերի նեգլերիան միաբջիջ օրգանիզմ է, որը ախտահարում է ուղեղը եւ առաջացնում մենինգոէնցեֆալիտ: Այն մարդու մարմին թափանցում է քթի միջոցով: Առաջին անգամ, ճշտում է AP-ը, 2011 եւ 2013 թվականներին Արիզոնա եւ Լուիզիանա նահանգներում վարակի հետեւանքներից մի քանի մարդ է մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ