News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելն անմիջապես կկործանվի առանց ԱՄՆ տնտեսական եւ քաղաքական աջակցության: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Մոհամադ Բագերին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ մի ժամանակ իսրայելական ռեժիմը ձգտում էր նվաճել արաբական հողերը, որոնք ձգվում են Նեղոսից մինչեւ Եփրատ, սակայն այսօր այն գտնվում է շրջափակման մեջ եւ պետք է միջոցներ գտնի հրեաների էմիգրացիան կանխելու համար:

Բագերին ընդգծել է, որ «սիոնիստական ռեժիմը» կկործանվի, եթե Միացյալ Նահանգները գեթ մեկ ակնթարթով չաջակցեն նրան տնտեսական եւ քաղաքական առումով:

Խոսելով Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնության մասին՝ նա ասել է, որ ԱՄԷ-ն ուղղել է մի քանի հաղորդագրություն Իրանին վերջին 1-2 տարվա ընթացքում, որոնցում ասվում էր, որ իրենք նման չեն Սաուդյան Արաբիային եւ ցանկանում են օգնել Իրանին:

«Իհարկե, Իրանը խնդիրներ չի ունեցել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները հաստատելու հարցում՝ ի հեճուկս նրանց թագավորի պնդումների»,-հավելել է նա՝ հայտարարելով, որ Էր Ռիադը փաստորեն հերքում է հարաբերությունների հաստատումը:

Նա նշել է, որ Իրանը կդիտարկի այն երկրները, որոնք կարգավորել են հարաբերությունները «սիոնիստների հետ՝ որպես թշնամու համար հիմք եւ դրան համապատասխան կերպով կվերաբերվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ