News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՀ նախագահը նկատողություն է հայտարարել պաշտպանության նախարար Նոսիվիվա Մապիսա-Նկակուլային եւ նրան զրկել երեք ամսվա աշխատավարձից՝ պատվիրակությանը ՌՕՈՒ ինքնաթիռով Զիմբաբվե տանելու համար, հայտնում է Reuters-ը:

Ընդդիմադիր Դեմոկրատական դաշինքը Մապիս-Նկակուլային մեղադրել է հանրային ռեսուրսները չարաշահելու մեջ: Նախագահի ներկայացուցիչները հայտնել են, որ նախարարը մեկնել է պաշտոնական այցով: Բայց նրա որոշումը՝ թույլ տալ պատվիրակությանը, որը Զմբաբվե էր մեկնում այցի հետ կապ չունեցող գործերով, իրեն միանա թռիչքի ժամանակ, «սխալ էր»:

Նախարարին պաշտոնական նկատողություն է հայտարարվել, նոյեմբերի 1-ից երեք ամսով նա կզրկվի աշխատավարձից, ինչպես նաեւ պետք է պետությանը փոխհատուցի թռիչքի ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ