Լիտվայի եւ Լատվիայի Ագ նախարարներ Լինաս Լինկյավիչյուսը եւ Էդգարս Ռինկեւվիչսը մտահոգություն են հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ:
«Մեծ ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տագնալի իրադարձություններին: Խաղաղ լուծումը միակ հնարավոր տարբերակն է»,-գրել է Լինկյավիչյուսը թվիթերյան էջում:
«Շատ մտահոգիչ են Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով կատարվող իրադարձությունները. ես ապաէսլակացիայի եւ տիրող իրավիճակը քաղաքական երկխոսության ճանապարհով կարգավորելու կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին»,-նշել է Ռինկեւվիչսը Թվիթերում: