News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հանրապետության Հրապարակին հարակից Արամ Մանուկյանի արձանի մոտ  քիչ առաջ մեկնարկեց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ կամավորների հավաքը։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Դաշնակցության 500 հոգանոց կամավորական վաշտը կազմ ու պատրաստ սպասում է նախարարի հրամանին՝ առաջնագիծ մեկնելու համար։ Մի քանի ժամվա ընթացքում կավարտվի երկրորդ վաշտի ձևավորումը։ Ավելի վաղ գնդապետ, ՀՅԴ անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի նախկին պետ Արտաշես Մխիթարյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված Կամավորական շարժման հարյուրավոր անդամներ պատրաստ են հարկ եղած դեպքում կրկին մեկնել առաջնագիծ կանգնելու մեր զինվորի, սպայի կողքին։

«Ինչպես 2016 թվականի ապրիլյան օրերին, այնպես էլ այսօր ՀՅԴ կամավորականները պատրաստ են մեկնել առաջնագիծ:

Կամավորական շարժման անդամներն արդեն կազմ պատրաստ են, կատարելու մեր երկրի ռազմական ղեկավարության հրահանգները։

Մեզ կարող են միանալ բոլորը, կամավորագրվելով մեր երկրի պաշտպանությանը։ Կարող եք դիմել մեզ ներկայանալով Երեւան, Հանրապետության 30 հասցեով կամ զանգահարել 521502 հեռախոսահամարով»,–ասված է «Կամավորական շարժում» ՀԿ–ի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է  ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:

Վարչապետ Նիկոշ Փաշինյանը կոչ է արել զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ