News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ «Սարը գելին» երգը հայկական է: D հեռուստաալիքի «Շաֆֆաֆ օդա» հաղորդման ընթացքում նա ասել է, թե Հայաստանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան չի ցանկանում խնդիրներ ունենալ: Այդ կապակցությամբ ԱԳ նախարարը հիշել է «Սարը գելին» երգը եւ այն հայկական անվանել:

Թուրքիայի արտգործնախարարը բարձր տրամադրությամբ ձայնակցել է երգի կատարմանը:

«Սարը գելին» երգը հայտնի է Հայաստանում, Ադրբեջանում, Իրանում եւ Թուրքիայում: Գիտնականների մեծ մասը, այդ թվում եւ թուրքական, վստահ են, որ «Սարը գելինը» կամ հայկական անանուն երգ է, որ դարձել է թուրքական մշակույթի մաս, կամ հայկական ժողովրդական երգ է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ