News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․

«Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ

Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է:

Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա¬կող¬մանի աջակցությունից, չի հաշտվել 2016 թ. ապրիլին Արցախում և 2020 թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել¬քում իր կողմից սադրած մարտական գոր¬ծողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սան-ձազերծել:

Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետա¬կո¬ծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստ¬ներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Իմ զինակից ընկերներ,

Կոչ եմ անում շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ:

Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարան-ձավային ցեղի մնացորդների նկատմամբ:

Դուք փառապանծ  ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք:

Լինենք արժանի  հայոց զենքի և անվան փառքին:

Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայ¬կական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

ՄԵՆՔ  ՀԱՂԹԵ՛ԼՈՒ ԵՆՔ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին Մայրը գտավ… 2 ժամ հետո Տղան մահացավ». Շ. Դանիելյան
Հուսամ, մի օր, նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման…
Դպրոցը` բանակին. Հավաքում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ, գումարն ուղղում «Հայաստան» հիմնադրամին
Սիրելի աշակերտներ, Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր…
Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ. Ռուբինյան
Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել էր՝ նշելով, որ ՌԴ-ն Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք…
«Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները». Փաշինյանը՝ Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծման մասին
Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ հայտարարությունից 7-8 ժամ անց՝ կրկին թիրախավորվեցին Ստեփանակերտն ու Շուշին
Նշենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները…
Որ պայմանագրի հիմքով է Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Մարուքյանը մանրամասներ է ներկայացնում
Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը...