News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախկին արտգործնախարարը եւ նախագահ Միշել Աունի փեսան վարակվել է կորոնավիրուսով: Նրա գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Գեբրան Բասիլը, որը միեւնույն ժամանակ ղեկավարում է «Քրիստոնեական ազատ հայրենասիրական շարժումը», ինքնամեկուսանում է մինչեւ առողջանալը: Նշվում է, որ վարակի մակարդակը դեռ «ցածր է եւ ընդունելի է», հայտնում է AP-ը:

Հայտարարությունն արվել է Լիբանանում կորոնավիրուսի դեպքերի տագնապալի աճի ֆոնին, ընդ որում՝ անցյալ շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր գրանցվել են ռեկորդային թվեր:

Առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հաստատել է կորոնավիրուսի 1280 նոր դեպք, որի հետեւանքով Լիբանանում ընդհանուր թիվը հասել է 33162-ի: Կառավարությունը արձանագրել է COVID-19-ից 317 մահ՝ փետրվարի վերջին առաջին դեպքի արձանագրումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ