News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական  Թբիլիսին արձագանքել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած կերպ նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության ապաէսկալացիային, ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Մենք մտահոգությամբ հետեւում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հերթական ռազմական լարվածությանը, որը, տարածված տեղեկությունների համաձայն, արդեն հանգեցրել է զոհերի եւ ավերածությունների: Հույս ունենք, որ կողմերին կհաջողվի հրադադարի շուրջ համաձայնության գալ, սկսել բանակցությունները եւ կանխարգելել լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք չափազանց բացասաբար են ազդում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,-ասված է հայտարարության մեջ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներին եւ միջազգային դերակատարներին բոլոր ջանքերն ուղղել էսկալացիայի կանխարգելմանն ու կառուցողական երկխոսության վերականգնմանը:

«Մեր կողմից հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել ապաէսկալացիային եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ