Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում մտահոգիչ իրադարձություններ են զարգանում: Ռումինիան ապաէսկալացիայի եւ քաղաքական երկխոսությունը վերականգնելու կոչ է անում երկու կողմերին բացառապես խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի համապատասխան լուծում գտնելու համար»,-գրել է նա Թվիթերում: