News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ հեղափոխական Դաշնակցության բյուրոն դատապարտում է Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմը Արցախի շփման գծի երկայնքով եւ խաղաղ բնակավայրերի վրա։ Թուրքիան իր անվերապահ աջակցությունն է հայտարարեց Ադրբեջանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հայ հեղափոխական Դաշնակցությունն իր համահայկական ամբողջ հնարավորությունը դրել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տրամադրության տակ՝ հատկապես աջակցելով պաշտպանության բանակին եւ արտաքին ճակատի վրա։

Պատերազմի ժամանակ թիկունքի ամրությունը պահելու համար կենսական է համահայկական ուժերի լարում, զգոնություն եւ երկրի մեջ կայունության պահպանում։

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանի գործողությունները, որոնք հղի են ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով։

Կոչ ենք ուղղում Թուրքիային՝ դադարեցնել հակամարտությանն իր մասնակցությունը եւ գոնե մեկ անգամ ցուցաբերել տարածաշրջանում կառուցողական կեցվածք։

Պատերազմական գործողություններիի շարունակության ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեն Ադրբեջանն ու Թուրքիան։

Մենք ձեռնարկում ենք մեր հնարավորություններին համապատասխան անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դիմակայելու համար Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակողական քաղաքականությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ