News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահը ինչ ուզում՝ ասում է, նա իրեն հաղթողի տեղ է դրել, նա խնդիր ունի իր երկրում, այնպես չէ, որ մենք մարտական տրամադրված չենք, մեր ազգն էլ համախմբված է: Այս մասին լրագևրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ռուբիկ Ստեփանյանը։

«Մենք արդեն մի քանի անգամ դաս ենք տվել նրանց: Առաջին անգամ, որ Հյաստանի Հանրապետության մեր աշխարհազորայինների եւ ֆիդայիների դիմացից նրանք  փախել են, սա երկրորդ անգամը կլինի: Մենք հաղթելու ենք, ես վստահ եմ: Թե չէ իրենց վայրահաչոցներին մենք բանի տեղ չպիտի դնենք, բոլորս պետք է համախմբվենք, դուք էլ մեզ հետ», ասել է ԵՌ.Ստեփանյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով՝ տեղի ունեցածն անակնկալ չէր, որովհետեւ Ադրբեջանը արդեն երկար ժամանակ  պատրաստվում է պատերազմի.

«Բացի այդ, վերջին օրերին քարոզչադաշտում ակտիվ նյութեր էին հրապարակվում, որոնք ակնհայտորեն պատրաստում էին իրենց ժողովրդին հնարավոր մարտական գործողությւնների եւ մեզ համար անսպասելի չէր, եւ նաեւ մեր արձագանքներից կարող եք տեսնել, որ մենք պատրաստված ենք: Կարծում եմ՝ օրն էլ պատահական չեն ընտրել, կհիշեք՝ ապրիլյան դեպքերի ժամանակ էլ շաբաթ-կիրակի օրերն էին ընտրված, երբ միջազգային առումով հանգիստ վիճակ է, բայց մենք առավոտից ինտենսիվորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի իրավիճակը ամենայն ճշտությամբ տեղ հասցնենք: Խորհրդարանական դիվանագիտության բարեկամական խմբերն են ակտիվ կապի մեջ այս պահի դրությամբ, խաղաղության կոչ անող հայտարարություններ կան: Հետագայում մենք, կարծում եմ, պետք է դատապարտող հայտարարություններ ունենանք, քանի որ ակնհայտ է , թե ով է սկսել այս ագրեսիան եւ Ալիեւի հայտարարությունն էլ դրա ապացույցն է: Իրավիճակն էլ, այս պահի դրությամբ, ամբողջությամբ վերահսկվում է, բայց պետք է հասկանանք եւ պատրաստ լինենք, քանի որ սա բավականին լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել եւ մենք էլ պետք է համապատասխան ձեւով արձագանքենք», ասել է Տաթեւիկ Հայրապետյանը եւ կարծիք հայտնել, թե հիմա ավելի լայնածավալ գործողություններ են, քան Ապրիլյանի դեպքում։

Ես արդեն նամակով դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին, որպես Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ՝ դիմել եմ եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, դիմել եմ Եվրոպայի խորհրդի նախագահին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին, Մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ի գրասենյակ: Այս մասին լրագրողներինա սել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտելով միջազգային բոլոր կոնվենցիաները, ուղղակի լայնամասշտաբ հարձակում է սկսվել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Հրետակոծության թիրախի տակ են քաղաքացիական բնակավայրեր, ենթակառուցվածքներ», ասել է Նաիրա Զոհրաբյանը։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ