News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք նահանջելու տեղ չունենք: Այո՛, մենք բոլորս պատրաստ ենք զոհվել հանուն Ղարաբաղի եւ հանուն Հայաստանի: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրում ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հարցը քննարկելիս հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, բոլորը պետք է ապրեն հանուն Ղարաբաղի, եւ հանուն Հայաստանի:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք էանի իր գործն իր տեղում»,-ասել է Զոհրաբյանը:

Մասնավորապես, նա նշել է, որ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ՝ արդեն դիմել է բոլոր եվրոպական կառույցներին:

«Ես հստակ ներկայացրել են իրավիճակն ու Թուրքիայի անթույլատրելի մասնակցությունը: Ինձ չի բավարարում միջազգային կազմակերպությունների նրբագեղ դիվանագիտական հռետորաբանությունը, եւ հակամարտության կողմերը միմյանց հետ պարբերաբար հավասարեցնելը: Ադրբեջանը խախտել եւ թքել է բոլոր միջազգային պայմանագրերի վրա, իր իսկ կողմից ստորագրված՝ խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակում չգործելու մասին կոնվենցիայի վրա»,-ընգծել է խորհրդարանականը:

Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ