News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, խոսելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ եթե մի կողմը ցանկանա շահել, դա կհանգեցնի միայն սրման եւ երկար տարիների բախումների, հակառակը՝ պետք է փորձել հարբերությունները կարգավորել եւ ճգնաժամից դուրս գալու ելքը համատեղ փնտրել, այս հարցում լուծումները կարող են լինել միայն երկու ժողովուրդների շահերի շրջանակում։

«Եթե մեկը ցանկանա շահել, այդ դեպքում ոչ մի բան չի լինի, եւ միայն սրման կգնա ու երկար տարիների բախումների։ Իսկ ահա, եթե մտածեն այն մասին, որ հարաբերությունները կարգավորվեն, եւ որ այդ ժողովուրդները չբորբոքվեն ու չմնան այդպիսի ծանր վիճակում, անհրաժեշտ է ընդհանուր ջաներով գտնել հետագային (կարգավորմանը – խմբ․) տանող ճանապարհը»,- հայտարարել է Գորբաչովը՝ մեկնաբանելով Ղարաբաղում լարվածությունը։

Նա շեշտել է, որ այդ ճանապարհը պետք է գտնվի «ոչ այն բանի հաշվին, որ ինչ-որ մեկը շահի եւ դրանով միշտ պարծենա», իսկ մյուս կողմը տանուլ տա։ «Ո՛չ, անհրաժեշտ է խաղադրույք կատարել երկու ժողովուրդների վրա, անհրաժեշտ է նրանց հետ շփվել, անհրաժեշտ է կենտրոնանալ նրա վրա, որ այստեղ շահումը կարող է լինել միայն այն, երբ երկու ժողովուրդները ստանան․․․ Բայց եթե ցանկանան ինչ-որ բան քայքայել, ավերել․․․ ապա ոչ մի լավ բան չի ստացվի»,- վստահ է խորհրդաին նախկին առաջնորդը։

Նրա կարծիքով՝ տարածաշրջանում իրավիճակը լուրջ է։ Սակայն այս հակամարտության լուծումները «կարող են լինել միայն երկուսի (կողմերի) շահերի շրջանակում»,- վստահ է Գորբաչովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ