News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մեզ պատերազմ են հայտարարել, եւ հակառակորդը ցանկանում է ոչնչացնել մեզ: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրում ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հարցը քննարկելիս հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ Ղարաբաղն առանց դրա բնակչության:

«Բանաստեղծություններից, որոնք ադրբեջանցի երեխաներն անցնում են մանկապարտեզում, ադրբեջանական դասագրքերից պարզ է դառնում, որ նրանք հայերին համարում են որպես թշնամիներ: Ադրբեջանի նպատակը մեզնից յուրաքանչյուրին ոչնչացնելն է. դա փաստ է: Եւ մեր գործողությունները պետք է ելնեն ստեղծված իրավիճակի ընկալումից: Կշեռքի նժարին հայ ազգի գոյության հարցն է»,-ընդգծել է խոսնակը:

Միրզոյանը նաեւ նշել է, որ հայ ժողովուրդն այլընտրանք չունի:

«Մենք պետք է մարտչնենք բոլոր հնարավոր միջոցներով: Մենք պետք է մարտնչենք ապրելու համար, որպեսզի մեր երեխաներն ապրեն: Տասնամյակներ շարունակ մեր գոյության մասին հարցը ներառվել է օրակարգում: Դեռեւս հին ժամանակներից մենք բազմաթիվ թշնամիներ ենք ունեցել, սակայն նրանցից շատերն արդեն անհետացել են: Մենք կստիպենք մեր թշնամուն խաղաղություն հաստատել: Ղարաբաղի անկախությունն ու ֆիզիկական անվտանգությունը, Հայաստանի անկախությունն ու ֆիզիկական անվտանգությունը վիճարկման առարկա չեն: Մենք կհաղթենք. իրադարձությունների այլ զարգացում պարզապես չի կարող լինել»,-ամփոփել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ