Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով: Այդ մասին Թվիթերում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը:
«Եկեք անենք մեր ուժերում ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չվերածվի պատերազմի: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին երկխոսել: Երկխոսության այլընտրանքն աղետն է ամբողջ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս»,-գրել է նա: