Սրբազան Պատրիարք Կիրիլն աղոթում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման համար: Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու պաշտոնական խոսնակ Վլադիմիր Լեգոյդան:
«Հոգեւոր առաջնորդը կարեւոր է համարում երկու երկրների հոգեւոր առաջնորդների դերը, որոնք պետք է բոլոր ջանքերը գործադրեն խաղաղություն հաստատելու համար:
Ռուս Ուղղափառ եկեղեցին մշտապես աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական համայնքների միջեւ երկխոսությանը, եւ պատրաստ է այսուհետ եւս իրականացնել այդ առաքելությունը»,-նշել է նա: