News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանի առաջնորդներին եւս 4-6 շաբաթ կտա ճգնաժամից երկրի դուրսբերման վերաբերյալ Փարիզի առաջարկած «ճանապարհային քարտեզի» իրականացման համար։ Նա բացառել է այս պահին Լիբանանի առաջնորդների դեմ պատժամիջոցների սահմանումը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ այս փուլում պատժամիջոցների սահմանումն օգտակար կլինի։ Ընդ որում՝ նշել է, որ համանման գործողություններ կարող է քննարկել ավելի ուշ փուլում։

Հիշեցնենք, որ նախօրեին երկրի վարչապետ Մուսթաֆա Ադիբը կառավարություն ձեւավորելու անհնարինության պատճառով հրաժարական է տվել նշանակվելուց մեկ ամիս անց։ Ֆրանսիան ավելի վաղ Լիբանանից պահանջել էր մինչեւ սեպտեմբերի 15-ը ձեւավորել տեխնոկրատներից կազմված կառավարություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ