News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հակամարտության ժամանակ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հնարավորության մասին հայտարարությունն անխոհեմ է, համարում է Պետդումայի՝ ԱՊՀ գործերով առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Նա նշել է, որպեսզի Հայաստանը ճանաչի Ղարաբաղը, Երեւանն ու Բաքուն ՌԴ միջնորդությամբ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորեն տարածքային վեճի բոլոր հարցերը, որպեսզի անգամ հանրապետությունը ճանաչելու դեպքում ոչ մեկն այլեւս հնարավորություն չունենա հրահրել զինված հակամարտություն:

«Բնականաբար, այն, ինչ այսօր այնտեղ տեղի է ունենում, այն, որ սկսվում է արդեն այնպիսի հակամարտություն, որը կարող է վերաճել ավելի ուժեղ զինված հակամարտության, դա արդեն վատ է: Այդ հակամարտության ֆոնին այդպիսի հայտարարություններ անելն, ըստ իս, երեւի, անխոհեմ է: Նախ պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի, դրա ճանաչման ռազմավարությունը, սակայն հենց խաղաղ ճանապարհով, որպեսզի այս կամ այն կողմն այլեւս ցանկություն կամ հնարավորություն չունենա մանիպուլացնել այս կամ այն տարածքով»,-ասել է Վոդոլացիկն ՌԻԱ Նովոստի-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ