News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մալիի նախկին արտգործնախարար Մոկտար Ուանը նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնակատար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հեռուստատեսությանը:

Լրատվական գործակալությունը նշում է, որ այս քայլը կարող է հանգեցնել երկրում ռազմական հեղաշրջումից հետո արեւմտաաֆրիկյան տարածաշրջանային դաշինքի կողմից սահմանված պատժամիջոցների վերացմանը:

Որպես պատժամիջոցները վերացնելու պայման, դաշինքը պնդում էր, որ քաղաքացիական անձ նշանակվի Մալիի վարչապետ:

64-ամյա Ուանը դիվանագիտական ծառայության վետերան է: 1995-2002 թվականներին նա Մալիի դեսպանն է եղել ՄԱԿ-ում եւ 2004-2009 թվականներին եղել է երկրի արտաքին գործերի նախարար:

Վարչապետի պաշտոնում Ուանի նշանակման մասին հայտնի է դարձել մի քանի օր անց, երբ պաշտպանության նախկին նախարար, գնդապետ Բա Նդաոն հայտարարվեց որպես երկրի ժամանակավոր նախագահ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ