News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիրակի Հորդանանի թագավոր Աբդալա II-ը ցրել է խորհրդարանն ընտրությունների նախաշեմին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:

Ըստ Սահմանադրության՝ կառավարությունը պետք է հրաժարական տա մեկ շաբաթվա ընթացքում:

Հուլիսին Հորդանանի ընտրահանձնաժողովը նշանակել էր խորհրդարանական ընտրությունների օրը՝ նոյեմբորի 10-ը:

Խորհրդարանը կազմված է 130 օրենսդրից, որոնք մեծամասամբ իշխանամետ ներկայացուցիչներ են, գործարարներ եւ երկրի անվտանգության համակարգի նախկին աշխատակիցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ