News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԽՎ) Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիորգի Ծերեթելին կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակվել է կիրակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կոչ եմ անում երկու կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները` ի շահ այդ տարածքում բնակվող խաղաղ բնակիչների եւ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով»,- ասված է Ծերեթելիի հաղորդագրության մեջ: «Ես խորապես անհանգստացած եմ այս վերջին սրման կապակցությամբ, հատկապես` քաղաքացիական անձանց մահվան մասին հաղորդագրությունների եւ տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիքների»: Ծերեթելին նշել է, որ կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակը կայունացնելու համար, քանի որ քաղաքական լուծմանն այլընտրանք չկա:

Իր հերթին, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հիշեցրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն շարունակելու է որպես ֆորում ծառայել` Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ երկխոսության համար: «ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խորհրդարանական բանակցություններ վարել կողմերի միջեւ, եթե  դա պահանջեն երկու կողմերը,- ասել է նա:- Չնայած Մինսկի խումբը ԵԱՀԿ պլատֆորմ է, որտեղ այս վեճը, ի վերջո, պետք է լուծվի, վեհաժողովը կարող է լրացնել այդ ջանքերը` օգնելով ամրապնդել վստահությունը կողմերի միջեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ