News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Տրանսպորտի, Կապի և Բարձր Տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանում սահմանափակվում է ինտերնետի հասանելիությունը՝ հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով։ Ինտերնետի ադրբեջանական օգտատերերը նշում են նաև սոցիալական ցանցերի համատարած արգելափակումների մասին։  Այս մասին հայտնում է ՀՀ Ինտերնետ Կառավարման Խորհուրդը:

ՀՀ Ինտերնետ Կառավարման Խորհուրդը խստորեն դատապարտում է ինտերնետի ազատության, տեղեկատվության տարածման, մարդկանց ազատ կամարտահայտման խոչընդոտելու այս քայլը։ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ի առավոտյան սանձարձակված ռազմական գործողությունների պայմաններում Ադրբեջանի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա տեղական և միջազգային աղբյուրներից ստանալու հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն, հետևելու տեղեկատվական հոսքերին՝ օբյեկտիվ կարծիք ձևավորելու և արտահայտելու համար։

ՀՀ Ինտերնետ Կառավարման Խորհուրդը կոչ է անում ինտերնետ կառավարման ոլորտում գործող գործընկերներին՝ այդ թվում Ինտերնետ հասարակությանը (Internet Society), ICANN, RIPE NCC, Facebook, Google արտահայտել իրենց կարծիքը Ադրբեջանում տեղի ունեցող ինտերնետի սահմանափակումների վերաբերյալ, միջազգային ատյաններում դատապարտել նման վարվելակերպը, Ինտերնետի ազատության սահմանափակումները, մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ