News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սլովենիայի իշխանությունները կիրակի երեկոյան մի շարք փոփոխություններ են մտցրել համաճարակային անվտանգ երկրների ցուցակում, որոնց բնակիչները ազատված են կորոնավիրուսի հայտնաբերման կամ Սլովենիա հասնելուց հետո տասնօրյա կարանտին անցնելու անհրաժեշտությունից, սահմանի անցման նոր ռեժիմը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 28-ից: Այս մասին ասվում է հանրապետության նախարարների կաբինետի հերթական նստաշրջանի եզրափակիչ արձանագրության մեջ, որը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կառավարության որոշմամբ երկուշաբթի օրվանից Լեհաստանը եւ Սերբիան կավելանան «կանաչ գոտու» (լավ համաճարակային իրավիճակ ունեցող) պետությունների շարքին: Ազատ մուտքը թույլատրվում է նաեւ ԵՄ երկրներից եւ «նարնջագույն ցուցակի» Շենգենյան գոտուց (Գերմանիա, Սլովակիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իտալիա, Իսլանդիա, Շվեդիա, Հունաստան, Ֆրանսիայի շրջանների մի մաս, Շվեյցարիայի, Բուլղարիայի կանտոնների մեծ մասը (բացառությամբ Բլագոեւգրադ քաղաքի), Խորվաթիայի հյուսիսային կոմսությունները եւ Ավստրիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Դանիայի, Բելգիայի եւ Պորտուգալիայի տարածքների մեծ մասը):

Վատացող համաճարակային իրավիճակով քաղաքների եւ շրջանների «կարմիր ցուցակում» են ներառվել Չեխիան, շվեյցարական Ֆրիբուր, Ժնեւ եւ Վո կանտոնները, Լիսաբոնը (Պորտուգալիա), Դուբլինը (Իռլանդիա), Կոպենհագենը (Դանիա), Ռումինիայի խոշոր քաղաքներից շատերը, հյուսիսային եւ արեւելյան շրջանների մեծ մասը, Ֆրանսիայի հյուսիսային շրջանները, Հունգարիայի Բուդապեշտ եւ Գյոր քաղաքները, ինչպես նաեւ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան եւ դաշնային նահանգներ Տիրոլը ու Ֆորլբերգը:

«Կարմիր գոտուց» եւ երրորդ երկրներից ժամանողներին կարանտինից ազատվելու համար անհրաժեշտ է ներկայացնել բացասական թեստ, որն արվել է Սլովենիա ժամանելուց առավելագույնը 48 ժամում: Բացառություն են կամզում միայն բեռնատար ավտոմեքենաների վարորդները, Սլովենիայի տարածքով 12-ժամյա տրանզիտը, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողները, մարզիկներն ու պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Սլովենիայի իշխանությունները պատրաստ են դիտարկել միայն կորոնավիրուսի թեստավորման արդյունքները, որոնք ստացվել են Եվրամիության անդամ, Շենգենյան համաձայնության երկրների կամ դրանց սահմաններից դուրս բուժհաստատություններում, որոնք ճանաչված են Առողջության, շրջակա միջավայրի եւ պարենի ազգային լաբորատորիայի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ