News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին Երրորդ ռեյխի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի հետ է համեմատել, հայտնում է Fox News-ը:

«Նա Գեբելսի նման մեկն է։ Դուք բավական երկար սուտ եք ասում, անընդհատ կրկնում եք, կրկնում եք, կրկնում եք, եւ այն վերածվում է սովորական գիտելիքի»,- ասել է Բայդենը MSNBC-ին:

Բայդենի կարծիքով՝ սա Թրամփի կողմից ապատեղեկատվություն տարածելու միջոց է` փորձելով դիմել չափավոր ընտրողներին, հատկապես Ֆլորիդայում: Նա նաեւ հայտարարել է, որ նախագահի ջանքերն ուղղված են համավարակի դեմ պայքարից շեղելուն:

«Այն ամենը, ինչ նրան է վերաբերում, կապված է շեղելու հետ: Հենց սկզբից պարզ է, թե կոնկրետ ինչի է հանգեցնելու դա»,- հավելել է Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ