News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում այս տարի ինքնասպանությունների թիվը զինվորականների շրջանում 20 տոկոսով աճել է` 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կա նաեւ բռնի միջադեպերի թվի աճ:

Չնայած տվյալներն ամբողջական չեն, իսկ ինքնասպանությունների պատճառները դժվար է պարզել` բանակի եւ ռազմաօդային ուժերի պաշտոնյաներն ասում են, որ կարծում են, որ համավարակը մեծացրել է սթրեսը:

Բանակի բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր ասում են, որ այս տարի ինքնասպանությունների մակարդակի մոտ 30 տոկոս աճ են արձանագրել, Associated Press-ին հայտնել են, որ քննարկում են մարտական օպերացիաների կրճատման հարցը:

Պենտագոնը հրաժարվել է տրամադրել 2020 թվականի տվյալները կամ քննարկել այս հարցը, բայց բանակի պաշտոնյաները հայտարարել են, որ պաշտպանության դեպարտամենտի ճեպազրույցների քննարկումները ցույց են տալիս, որ այս տարի ռազմական ինքնասպանությունների ընդհանուր թիվն աճել է 20 տոկոսով: Թվերը կախված են ծառայության տեսակից: Պաշտոնյաներն ասում են, որ չեն կարող ինքնասպանությունների մակարդակի աճն ուղղակիորեն կապել համավարակի հետ, սակայն ժամանակը համընկնում է:

Մատնանշելով ինքնասպանությունների, սպանությունների եւ բռնության այլ դեպքերի աճը բանակում` նախարար Ռայան Մաքքարթնին AP-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք չենք կարող միանշանակ ասել, որ դա COVID-ի պատճառով է: Բայց COVID-ի ի հայտ գալու պահից համահարաբերակցություն կա, երբ թվերն իսկապես աճել են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ