News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է TikTok հավելվածի ներբեռնման վրա սահմանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը, հայտնում է NPR ռոդիոն։

TikTok-ի փաստաբան Ջոն Հոլլը պնդել է, որ մոտ 100 մլն ամերիկացի օգտատեր ունեցող հավելվածը «քաղաքային հարթակի ժամանակակից տարբերակ» է։ Նրա խոսքով՝ TikTok-ի ներբեռնման արգելքը խախտում է խոսքի ազատության իրավունքները։

Արդյունքում Կոլումբիա շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Կառլ Նիկոլսը կասեցրել է TikTok-ի ներբեռնման արգելքը, որը պետք է ուժի մեջ մտներ կիրակի կեսգիշերին։

Ընդ որում՝ դատավորը մերժել է հայցվորների խնդրանքը երկրում հավելվածի արգելքի մասին որոշումը նոյեմբերի 12-ից արգելափակելու մասին։

ԱՄՆ վարչակազմի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից TikTok-ը երկրի տարածքում սմարթֆոնների հավելվածների խանութներից պետք է վերացվեր։ Այսպիսով, նոր օգտատերերը չէին կարողանա այն բեռնել, իսկ մյուսները թարմացումներին հասանելիություն չէին ունենա, ինչն արդյունքում հավելվածը կդարձներ չգործող։

Թրամփի վարչակազմը որոշում էր ընդունել ինչպես TikTok-ը, այնպես էլ Tencent Holdings Ltd.-ին պատկանող WeChat-ը Նահանգներում արգելափակելու մասին՝ համարելով, որ չինական ծառայությունները սպառնալիք են կրում ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանի որ ամերիկացիների անձնական տվյալներին հասանելիություհն ունեն։ TikTok-ի դեպքում շարունակում է մնալ ամերիկյան գործողությունները տեղական ընկերություններին վաճառելու հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ