News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուժեղացրել է ճնշումը Լիբանանի առաջնորդների վրա, որպեսզի նրանք կառավարություն ձեւավորեն` հայտարարելով, որ առաջընթացի բացակայությունը «կոլեկտիվ դավաճանություն է», փոխանցում է AFP-ն:

Լիբանանը շարունակում է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ մնալ, որի վերջը չի երեւում այն բանից հետո, երբ շաբաթ օրը երկրի նորանշանակ վարչապետը հրաժարական տվեց` կառավարության ձեւավորման բանակցությունների ձախողումից հետո:

Մակրոնը սուր քննադատության է ենթարկել լիբանանյան քաղաքական էլիտային, որը, նրա խոսքով, մտածում է իրենց եսասիրական շահերի մասին, այլ ոչ թե` իր երկրի շահերի:

«Նրանք որոշեցին խախտել այս պարտավորությունը (կառավարություն ձեւավորելու)», - լրագրողներին ասել է Մակրոնը` հայտարարելով, որ «ամաչում է» երկրի ղեկավարների համար: «Նրանք բոլորը խաղադրույք կատարեցին վատագույն սցենարի վրա` իրենց, իրենց ընտանիքի կամ իրենց տկլանի շահերի փրկության համար,- ասել է նա:- Ուստի ես որոշեցի ի գիտություն ընդունել այս կոլեկտիվ դավաճանությունը եւ լիբանանյան պաշտոնյաների` բարեխղճորեն գործելուց հրաժարվելը»:

Սեպտեմբերի սկզբին Մակրոնի` Լիբանան կատարած այցի ընթացքում քաղաքական կուսակցությունները խոստացան երկու շաբաթվա ընթացքում կառավարություն ձեւավորել:

Պայթյունից հետո Մակրոնը երկու անգամ այցելեց Ֆրանսիայի նախկին պրոտեկտորատ, վերջին այցի ընթացքում հանդիպեց «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ, քանի որ փորձում է բոլոր քաղաքական կուսակցություններին ներգրավել երկիրը ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի իրագործման մեջ:

Օգոստոսին համաշխարհային առաջնորդներն ավելի քան 250 միլիոն եվրո էին խոստացել տրամադրել երկրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ