News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ներկայիս ճգնաժամը շատ ավելի լուրջ է, քան հուլիսյան դիմակայությունը, գրում է Washington Examiner-ը:

«Յուրաքանչյուր կողմ, առաջնորդվելով իր դեմքը եւ ազգայնական պրեստիժը փրկելու ցանկությամբ, կարծես թե վճռական է տրամադրված չզիջել առաջինին: Ազգայնական ենթատեքստ ցուցաբերելով` Ադրբեջանն անընդհատ տեսանյութեր է հրապարակում համացանցում ավիահարվածների մասին: Նրա նպատակն է ցույց տալ, որ Ադրբեջանը կհաղթի իր արեւմտյան հարևանին: Թուրքիան եւս սրում է լարվածությունը: Ադրբեջանը երկար ժամանակ Թուրքիայի սերտ գործընկերն է: Թուրքիայի` Հայաստանի հետ արեւելյան սահմանն իր հերթին նրան հնարավորություն է տալիս ճնշում գործադրել իր երկար ժամանկ ատելի հակառակորդի վրա:

Այս պատմական թշնամանքը մեծ նշանակություն ունի: Թուրքիային զայրացնում է Հայաստանի օրինական դիրքորոշումը` 1914-1923 թվականների Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս պատմությունը դժվարությամբ է համադրվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգայնական ինքնության քաղաքականության հետ, որի նպատակն է որպես անսխալական բարոյական ուժ ներկայացնել Թուրքիային տարածաշրջանում: Կան հավաստի հաղորդումներ հայկական ուժերի դեմ գործող զինված թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին, եւ Էրդողանը կիրակի նախազգուշացրել էր, որ իր ժողովուրդը «կշարունակի աջակցել իրենց եղբայրներին Ադրբեջանում»: Հաշվի առնելով Էրդողանի` Սիրիայից Լիբիա եւ Միջերկրական ծով ռազմական էսկալացիային աճող ձգտումները, հավանական է, որ նա կփորձի այնպիսի արդյունքի հասնել, որը լիովին ի օգուտ կլինի Ադրբեջանին եւ ի վնաս Հայաստանին:

ՆԱՏՕ-ն հանդարտվելու եւ խաղաղությունը վերականգնելու կոչ է անում, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հակված է դրան: Չնայած Կրեմլը սերտ կապեր ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, անվտանգության ոլորտում այն պաշտոնական հարաբերություններ է պահպանում միայն վերջիններիս հետ: Սակայն Պուտինը, կարծես, սրում չի ցանկանում, ինչը վտանգում է ապակայունացնել իր հարավային թեւը: Պատահական չէ, որ Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ «ամբողջ համաշխարհային հանրությունը, ՄԱԿ-ը, բոլոր հարեւան պետությունները, հոգեւորականությունն անմիջապես միանում են այս գործընթացին եւ վերադարձնում խաղաղությունը Կովկաս»:

Այսպիսով, վտանգը կայանում է նրանում, որ Ադրբեջանն եւ Թուրքիան կզգան, որ իրենք նախաձեռնություն ունեն, եւ կարող են նոր իրավիճակ ձեւավորել տեղում ռազմական գործողությունների շարունակման միջոցով: Միջազգային ճնշումը որոշիչ դեր կունանա խաղաղությունը վերականգնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ