News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բարեկամնե՛ր, ես ամաչում եւ ցավում եմ տեղի ունեցածի պատճառով։ Այս մասին իր Facebook-յան էջում նշել է իսրայելցի բլոգեր Արեքսանդր Լապշինը։

«Երեկ Իսրայելում սկսվեց, այսպես կոչված, Դատաստանի օրը, որի ժամանակ հրեաները, ավանդույթի համաձայն, պիտի մեղա գան եւ ներողություն խնդրեն նրանցից, ում ցավ եւ տառապանք են պատճառել։ Դատաստանի օրը Իսրայելում տրանսպորտի երթեւեկությունը գրեթե դադարում է, չեն գործում զվարճանքի հաստատությունները, դադարեցվում է հեռուստատեսության հեռարձակումը եւ ռադիոհեռարձակումը։ Ավելին՝ հիմա նշվում է Եգիպտոսի եւ Սիրիայի հետ 1973 թվականի արյունահեղ պատերազմի տարելիցը, երբ զոհվել էր ավելի քան 2500 իսրայելցի զինվոր։

Բայց երեկ՝ անգամ Դատաստանի օրը եւ անցած գիշերվա ընթացքում Իսրայելի հարավում Ուվդա ռազմական օդանավակայանում վայրէջք են կատարել եւ օդ բարձրացել Silk Way  ադրբեջանական ընկերության օդանավերը՝ ռազմական նշանակության բեռներով, որոնք մահ են տանում Արցախի խաղաղ բնակիչներին։

Բարեկամնե՛ր, ես ամաչում եւ ցավում եմ տեղի ունեցածի պատճառով։

Բայց նաեւ ցանկանում եմ Հայաստանի ԱԳՆ-ին եւ Իսրայելում Հայաստանի դեսպանին հարցնել՝ դուք պե՞տք է այս փաստին ինչ-որ կերպ արձագանքեք։ Առայժմ զգացողություն ունեմ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը քնի մեջ է հրեական Դատաստանի օրվա առիթով եւ տեղի ունեցողին ոչ մի կերպ չի արձագանքում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ