News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դիմել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը՝ կրակը դադարեցնելու կոչով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեզ մտահոգում է այն, ինչ Ղարաբաղում տեղի է ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Երկու երկրներն էլ Մոլդովայի համար բարեկամական են, մենք լավ շփումներ ունենք, այդ թվում՝ նաեւ ամենաբարձր մակարդակով։ Մենք կոչ ենք անում կրակը դադարեցնել, հանդարտության եւ խաղաղության կոչ ենք անում»,- ասել է Դոդոնը։

Երկրի նախագահն առանձին դիմել է Մոլդովայում բնակվող հայկական եւ ադրբեջանական սփյուռքներին։ «Մենք պետություն ենք, որտեղ շատ ազգություններ խաղաղության մեջ են ապրում, ուստի բոլորին կոչ եմ անում հանդարտություն պահպանել։ Հասկանում են, որ բարդ իրավիճակ է, էմոցիաները շատ են, բայց ձեզ եմ դիմում՝ սիրելի՛ քաղաքացիներ, ադրբեջանցինե՛ր եւ հայե՛ր, այդ հակամարտությունը Մոլդովայի տարածք մի՛ տեղափոխեք, մեզ մոտ պետք է հանդարտ լինի՝ առանց բողոքի ցույցերի եւ ապակայունացման»,- շեշտել է Դոդոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ