News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված  զինծառայողներից 35–ամյա Հասմիկ Արզումանյանը Սյունիքի մարզի Նորավան գյուղից էր։ Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014-ից։

Մեր տեղեկություններով՝  Հասմիկ Արզումանյանը ծառայում էր Կապանում, ունի 13–ամյա դուստր։

Հարազատների խոսքով՝ Հասմիկը հոգատար մայր էր, ընկերների շրջանում հարգանք վայելող կին։

Հասմիկի զինվորական ծառայությանն անդրադարձել է նաև «Հայրենասեր Հայուհի» ֆեյսբուքյան էջը, որտեղ գրված է. «ՀՀ ՊՆ հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:

Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ էր հեղինակում»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետանակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:

Պաշտոնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի 31 զոհ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ