News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 24
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան, որն այս տարի նախագահում է «Մեծ քսանյակում», հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդների առաջիկա նոյեմբերյան հանդիպումը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի է ունենալու վիրտուալ ձեւաչափով, փոխանցում է AP-ն։

Թագավորությունը նախապես ծրագրել էր G-20 գագաթնաժողովն իր մոտ՝ Էր Ռիադում ընդունել։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ նոյեմբերի 21-22-ը վիրտուալ գագաթնաժողովն անցկացվելու է թագավոր Սալմանի նախագահությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը հիմնական ուշադրությունը դարձվելու է «կյանքերի պաշտպանությանը եւ աճի վերականգնմանը համավարակի ժամանակ հայտնաբերված խոցելիությունները վերացնելու եւ լավագույն ապագայի համար հիմքերի ստեղծման ճանապարհով»։

Նշվում է, որ «Մեծ քսանյակի» երկրները, որոնք աշխարհի ամենախոշոր եւ ամենահզոր տնտեսություններ ունեցող երկրներն են, ավելի քան 21 մլրդ դոլար են ներդրել պատվաստանյութերի արտադրության եւ թերապեւտիկ միջոցներին հասանելիության մեջ, ինչպես նաեւ 11 տրլն դոլար՝ «համաշխարհային տնտեսության պաշտպանության» մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ