News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի ամառային սրումից եւ ներկայիս էսկալացիայից հետո Լեռնային Ղարաբաղում նոր աշխարհաքաղաքական իրողություններ են ձեւավորվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նա նշել է, որ երեկ ռուսական կողմի հետ զրույցում ղեկավարությունը հայտարարել է «նոր աշխարհաքաղաքական իրողությունների մասին, որոնք ձեւավորվել են հուլիսյան դեպքերից հետո (հայ-ադրբեջանական սահմանին) եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումից հետո (Լեռնային Ղարաբաղի շփման գծում)»: «Իսկ այդ իրողություններն այն են, որ այսօր Հարավային Կովկասի ռազմական գործողությունների թատրոնում երրորդ կողմ է գործում` Թուրքիան, ՆԱՏՕ-ի կողմը, որն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի կողմից` ռազմական խորհրդատուների ներկայությամբ, զենքի մատակարարմամբ եւ այլն»,- ասել է Տողանյանը:

«Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել... Այսօր Ռուսաստանը եւս հետաքրքրված է, եւ երեկ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել արտգործնախարարի եւ նախագահի մակարդակով, եւ Ռուսաստանի կողմից կոչեր են հնչեցվել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Հուսով եմ, որ Ռուսաստանին կհաջողվի դադարեցնել այս պատերազմը եւ կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի հովանու ներքո»,- ասել է դիվանագետը «Էխո Մոսկվա»-ի եթերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ