News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը երկրորդ մեղադրանքն է պատրաստել սաուդցի 6 պաշտոնյաների դեմ՝ կապված 2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։

Լրատվամիջոցները չեն նշում առաջադրված մեղադրանքների բնույթը եւ չեն հայտնում՝ արդյոք այս վեց կասկածյալները եղե՞լ են նրանց թվում, որոնք արդեն Ստամբուլի դատարանում հեռակա դատապարտվել են Խաշոգջիի սպանության գործով։

Սաուդյան Արաբիայի դատարանն այս ամիս 8 մարդու սպանության մեղադրանքով դատապարտել էր 7-ից մինչեւ 20 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ Խաշոգջիի ընտանիքը ներել էր մարդսպաններին եւ թույլ տվել չեղարկել նախկինում կայացված մահվան դատավճիռները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ