News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թաիլանդը մինչեւ հոկտեմբերի վերջը երկարացրել է օտարերկրացիների վիզաների երկարաձգման արտոնյալ ժամանակը, որոնք համավարակի պատճառով երկրում են մնացել։ Երկարաձգումը օտարերկրացիներին թույլ կտա Թաիլանդում մնալ մինչեւ հոկտեմբերի 31-ը, Reuters-ին հայտնել է կորոնավիրուսի հարցերով կառավարական աշխատանքային խմբի ներկայացուցիչ Թավիսին Վիսանույոթինը։

Թաիլանդը կոմերցիոն թռիչքները դադարեցրել էր ապրիլին եւ արգելել օտարերկրյա այցելուների մուտքը, որպեսզի զսպի կորոնավիրուսը։

Իշխանությունները հուլիսին տրամադրել էին մարտի վերջից մինչեւ սեպտեմբերի 26-ը բոլոր օտարերկրացիների համար վիզաների ավտոմատ երկարաձգում։

Հոկտեմբերից ներգաղթային նոր կանոնները օտարերկրացիներին թույլ կտան ներկայացնել երկրում մնալու ժամկետը 60 օրով երկարաձգելու դիմում, եթե նրանք չեն կարողանում երկրից հեռանալ չվերթների սահմանափակ քանակության կամ այլ խնդիրների պատճառով, հայտնել է Ներգաղթային բյուրոյի հանձնակատարի տեղակալը։

Թաիլանդում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը շարունակում է մնալ ցածր մակարդակում՝ 3545 մարդ, որոնցից մահացել է 59-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ