News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը եւ միջազգային իրավունքի նորմերը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային եւ հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետեւանքով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությանը հասցվել են տասնյակ մարդկային զոհեր եւ զգալի կորուստներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ադրբեջանի ռազմական ագրեսիայի զոհ են դարձել Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի եւ այլ քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչությունը, որոնց թվում է նաեւ երեխա։ Ադրբեջանի ռազմական գործողությունների թիրախում է հայտնվել նաեւ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը, ինչպեսեւ քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ եւ տներ։

Նման պայմաններում, ակնհայտ կերպով խախտելով Ժնեւի կոնվենցիաների եւ միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեղծել է իրական վտանգ կանանց, երեխաների եւ Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի եւ տեխնիկայի ներգրավումը, ինչպես մի շարք այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ այս հարձակումը վերջիններս ծրագրավորվել էր վաղուց եւ ամենայն մանրամասնությամբ՝ Թուրքիայի օժանդակությամբ եւ մասնակցությամբ` նախապես։

Այս պատերազմական գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտում են մարդու հիմնարար իրավունքներն ու մարդասիրական նորմերը, այլեւ ուղղակիորեն հակասում են եվրոպական արժեքներին եւ ոգուն, որոնք առաջնային են դիտում մարդու կյանքի իրավունքը, խտրականության բոլոր ձեւերի բացառումը, խոշտանգման արգելքը եւ խստորեն դատապարտում են ազգային ինքորոշմամբ պայմանավորված զանգվածային ոչնչացումները։ Նման գործողությունները չպետք է հանդուրժվեն, ավելի դրանք պետք է ստանան համարժեք գնահատականներ՝ ենթարկելով Ադրբեջանին իրավաքաղաքական պատասխանատվության։

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը պատրաստ է տրամադրել իր ողջ ներուժը Արցախի եւ Հայաստանի իշխանություններին՝ նպատակ ունենալով բոլոր հնարավոր միջոցներով նպաստել Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանային կայունությանը եւ խաղաղության վերահաստատմանը։

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ, եւ կոչ է անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, ՆԱՏՈ-ին, Եվրոպայի խորհրդին եւ այլ շահագրգիռ կազմակերպություններին, հրատապ կերպով ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ եւ ձեռնամուխ լինեն խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

Ծանոթություն․ 2019 թ. փետրվարին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվեց Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որին անդամակցում են 250 ՔՀԿ-ների 14 կոալիցիաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ