Շանհայի համագործակցության կազմակերպությունը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Այս մասին ասվում է ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովի հայտարարության մեջ:
«Հույս ենք հայտնում, որ պատերազմող կողմերը հնարավորինս շուտ կհրաժարվեն ուժի կիրառումից եւ կսկսվի բանակցային գործընթաց՝ հիմնված վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի վրա՝ ի շահ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման:
Հաստատում ենք մեր պատրաստակամությունը` հետագա առավել բազմակողմանի բազմապրոֆիլ փոխգործակցություն հաստատելու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ` որպես ՇՀԿ երկխոսության գործընկերներ` Եվրասիական տարածքում փոխվստահության, բարեկամության եւ բարիդրացիության մթնոլորտի ամրապնդման համատեքստում»,- նշվում է հայտարարության մեջ: