News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ծառայողական պարտքը կատարելու հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի երկու և ավելի զինծառայողների ապօրինաբար կյանքից զրկելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, վնասելու դեպքերի առթիվ:

 2020թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը կազմակերպել և իր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ուժերով, շփման գծի ողջ երկայնքով, իրականացրել է լայնածավալ հարձակում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի զինված ուժերի մարտական հենակետերի և զորամասերի մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ: Նշված գործողությունների արդյունքում՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ռազմական ավիացիայից, հարվածային անօդաչու թռչող սարքերից, զրահատեխնիկայից ու հրթիռա-հրետանային տարբեր միջոցներից արձակված կրակոցներից, սպանվել և վիրավորել են պաշտպանության բանակի զինծառայողներ, ինչպես նաև պայթյունի և հանրավտանգ այլ եղանակով դիտավորությամբ ոչնչացվել են մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերի, մարտական դիրքերի շինություններ, ռազմական գույք և սպառազինության այլ միջոցներ` պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա.Կրկյաշարյանի որոշմամբ՝ քրեական գործով նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ում հանձնարարվել է քրեական գործն ընդունել վարույթ, տեղում կազմակերպել քննչական խմբի քննիչների աշխատանքը և ղեկավարել նրանց գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ