News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքակիրթ աշխարհի կողմից ադրբեջանական ագրեսիան պետք է արժանանա համապատասխան գնահատականի եւ զսպող միջոցառումների։ Այս մասին սեպտեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց խորհրդարանի ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն այն բանին, որ ռազմական եւ դրանցից բխող գործողություններն ուղղվեն ճշմարտությունը տեղ հասցնելուն եւ միջազգային հանրության կարծիքի ձեւավորմանը՝ հստակ փաստերի ներկայացմամբ։

Էնֆիաջյանը նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, արդեն համապատասխան ուղերձներ են հղել խորհրդարանական բարեկամության խմբերին, խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական տարբեր կառույցներին, ինչպես նաեւ հեռախոսազրույցներ են ունեցել։ «Մոտ ապագայում այս գործողություններին պատասխաններ կհետեւեն»,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանին սանձահարելու համար անհրաժեշտ է է՛լ ավելի մեծ ջանքեր ներդնել։

ԲՀԿ-ական պատգամավորը, մասնավորապես, առաջարկեց միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս սադրիչ ռազմական գործողություններին Թուրքիայի փաստացի մասնակցության վրա։ Նա պատահական չհամարեց այն փաստը, որ շփման գծում իրավիճակի սրման արդեն առաջին րոպեներին թուրքական պետական հեռուստատեսությամբ ռեպորտաժ հայտնվեց  հայկական կողմից իբր պատերազմի բռնկման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ